ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Եկեք երկու օր Արցախում ու Սյունիքում ապրեք, որ իմանաք մեծ-մեծ բրդելը ինչ է»

«Եկեք երկու օր Արցախում ու Սյունիքում ապրեք, որ իմանաք մեծ-մեծ բրդելը ինչ է»
14.08.2022 | 09:40

Ի սեր Աստծո, ձեր Փարիզը վայելեք, է՛լի, եթե չեք կարողանում մի լավ բան անել, առողջ խորհուրդ տալ հեռվից:
Ի՞նչ եք էս հեռավորության վրա մեր երկիրը բզբզում, լարում ռուսի դեմ, Արևմուտքի, թուրքի՝ Սորոսի փեշերը բռնած:


Թողեք մեր դարդը մենք քաշենք՝ էդ ամենքի ու ամենի մեջ, տեսնենք՝ որ կողմն ենք սռի խոտի պես թեքվում, մեր ներսի պառակտիչը մեզ լիուլի հերիք է:
Սփյուռք եք, մտավորական եք խաղացնում, տիրապետում եք 3 տրիլիոն դոլարի, բա կազմակերպեք, թող ձեր հայրենիքի պաշտպանությունը հզորանա, եթե այդքան մտահոգ եք:
«Գյոռնե՞րդ» եք տանելու էդ փողը, առանց հայրենիք ու Հայաստան՝ քանի՞ գրոշի արժեք եք ունենալու:


Թե հիմա ձեզ բոշա ցեղի տեղ չեն դնում՝ էլի պետություն ու երկիր ունենալու շնորհիվ է, շատից-քչից գիտեն, որ տերավոր եք, երկիր ունեք:
Ասելուն էլ ձև կա, խոսելուն էլ, էս ի՞նչ սանձարձակ, երեսի ցատկող ոճ են ընտրել սփյուռքի որոշ վայ մտավորականներ:
Որբի գլուխ են տեսել, դանակներն առած քերթում են՝ իրենց խելոքի տեղ դրած:
Եկեք երկու օր Արցախում ու Սյունիքում ապրեք, որ իմանաք բզբզելը, մեծ-մեծ բրդելը ինչ է...


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 10977

Մեկնաբանություններ